Համբարձումյան Համբարձումը գրում է․ «Նոր շարժում է պետք, նոր համազգային շարժում, որ կամրացնի մեր մեջքը, մեր կամքը, որը հստակ կձևակերպի մեր նպատակը, կբարձրացնի մեր ոգին։ Բայց պատերազմի պայմաններում հնարավոր չի նոր քաղաքական գործիչների ծնունդն ու հավակնությունը։
Նոր շարժումը հին մարդկանցով պիտի անեն էլի։ Ղարաբաղյան շարժման երեք գործիչները Լևոնը, Սերժը, Ռոբերտը ու Նիկոլը պետք ա նախաձեռնեն ու իրականացնեն էս շարժումը։ Պետք ա թշնամին, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, մյուսները տեսնեն հայ ժողովրդի հավաքական կամքը։
Հայ ժողովուրդը պետք ա հրապարակ դուրս գա, որ անհրաժեշտության դեպքում հրապարակից էլ ռազմաճակատ գնա։ Բոլոր հավակնությունները, նեղսրտությունը, վրեժն ու փոխադարձ անհանդուրժողականությունը պետք է մոռացության մատնվեն։
Ռուսամետություն ու արևմտամետությունը, կագեբեշնիկությունն ու սորոսականությունը, էս բոլոր պիտակները մի կողմ ա պետք դնել, փրկել Հայաստանն ու Արցախը։ Նստեք, խոսեք իրար հետ, հասկացեք ինչ պետք է արվի, եթե պետք է, ապա կոալիցիոն կառավարություն կազմեք։
Սովորական ժամանակ չի, որ դարդ անենք ընդդիմություն չունենալու համար։ Թող մի երկու տարի էլ ընդդիմություն չլինի։ Հրապարակը պետք ա ապրի, հայ ժողովրդի միասնականությունը պետք ա ակնհայտ լինի բոլորի համար»։