«Կոնկրետ մասնագետները պիտի մանրամասնեն այդ երկրում խորացող սոցիալ֊տնտեսական հակասությունների, բողոքի պոտենցիալ խմբերին՝ անապահով խավերի երիտասարդ տղաներին պատերազմի «հնոցը լցնելու» մասին․․․»

Նաիրա Մկրտչյանը գրում է․ «Գեոպոլիտիկան` գեոպոլիտիկա, բայց Ալիևի «մարմնավորած» Ադրբեջանն, ըստ էության, ինչ֊որ ուզում է Հայաստանից ու Արցախից, ուզում է պատերազմով։ Կոնկրետ մասնագետները պիտի մանրամասնեն այդ երկրում՝

֊խորացող սոցիալ֊տնտեսական հակասությունների, բողոքի պոտենցիալ խմբերին՝ անապահով խավերի երիտասարդ տղաներին պատերազմի «հնոցը լցնելու» մասին, միջկլանային պայքարի ու ակնհայտորեն մեռնող ալիևյան կլանի կյանքն ամեն կերպ, փութաջանորեն երկարաձգելու նպատակի և իրականացման ձևերի մասին (հոգեվերլուծաբանությունն ագրեսիան բացատրում է` որպես սեփական մահվան ազդակն ուրիշի մեջ ներդրում), իրենց (ձեռքի հետ նաև մեր) հանրային ու անհատական գիտակցությունը պատերազմով դեգրադացնելու մասին,

֊ազգային փոքրամասնությունների, սունիացող ազգաբնակչության` ուրեմն նաև մշակութային ինքնության շարունակվող ճգնաժամի մասին, ամենայն հավանականությամբ ավանդույթի ու արդիականացման միջև ցավագին տարուբերման ու շատ այլ բաների մասին։

Իսկ թե ինչու ենք հենց մե՞նք էդ Ուրիշը, ում «միջոցով» այս խնդիրները «փորձում են լուծել», հարցի մյուս, շատ կարևոր կողմն է։ Այսուհետ պարզամտություն ու աններելի անհոգություն կլինի սրա հետ հաշվի չնստելը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: