Առավոտից մշակութասեր և դերասաններին գնահատող հասարակությունը սգում է տաղանդաշատ լոռեցի դերասան Վրույր Հարությունյանի մահը։ Մեծ արտիստի հետ աշխատած շատ դերասաններ, ինչպես նաև թատրոնների էլեկտրոնային հարթակները ցավով ու ափսոսանքով լի խոսքեր են գրում համացանցում։
Վրույր Հարությունյանին հատկապես բարձր են գնահատում այն անձինք, որոնք անհատապես առնչվել են նրա մարդկային տեսակի հետ, տեսել և զգացել են մեծ արտիստի մարդկային որակները։ Իրենց հիշողություններով համացանում կիսվել են շատ արտիստներ։
Դերասաններից մեկը՝ Գուրգեն Սարգսյանը, որ ժամանակին եղել է նաև Վրույր Հարությունյանի խաղընկերը, իրենց համատեղ խաղացած ֆիլմի հատվածներից մեկն է տեղադրել՝ գրելով հետևյալը․ «Իմ շատ սիրելի Միսակ քեռի… Հանգչիր խաղաղությամբ ձյաձ Վրույր ջան»։
Գուրգեն Սարգսյանի տեղադրած տեսանյութը, որը իր և Վրույր Հարությունյանի դերասանական համատեղ խաղի փոքրիկ կադր է ներկայացնում, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Հավելենք, որ դերասաններն, այսպես ասած, համերկրացիներ են։