«Թուրքերը uպանեցին մեր թաղի 12-ամյա Վարդուհուն․ Վարդուհին 12 տարեկան էր, նա այդպես էլ չիմացավ, թե ի՞նչ է կյանքը»

Լրագրող Ծովինար Բարխուդարյանը գրում է․ «11 տարեկան էի, երբ հասկացա, թե ի՞նչ է թուրքը։ 11 տարեկան էի, երբ թուրքերը uպանեցին մեր թաղի 12֊ամյա Վարդուհուն: Վարդուհին մեր դպրոցի գերազանցիկներից էր, նրա նկարը միշտ փակցված էր պատվո տախտակին։

Չնայած իմն էլ կար այնտեղ, բայց դե, երբ Վարդուհին գումարում-հանում,բազմապատկում-բաժանում էր մեծ թվերով, ես սկզբում աչքերս կլորացրած նայում էի, հետո գլուխս կախում, ինքն իսկական գերազանցիկ էր:

1992 թվականին Ստեփանակերտ-Մեծ Թաղեր ճանապարհին, Ազոխ գյուղի մոտ, Խազազին պոստ կոչվող տեղանքում մահակներով, քարերով ու դանակներով զինված մի խումբ ադրբեջանցիներ (իբր խաղաղ բնակիչներ մոտակա ադրբեջանաբնակ գյուղից) hարձակվեցին խաղաղ բնակիչներ տեղափոխող ավտոբուսի վրա և uպանեցին մոտ 30֊ից ավելի հայերի, նրանց մեջ նաև Վարդուհին էր։

Երկու կին փրկվեցին. մեկը Վարդուհու մայրն էր: Ես 11տարեկան էի, երբ հասկացա, թե ի՞նչ է մահը: Վարդուհին 12 տարեկան էր, նա այդպես էլ չիմացավ, թե ի՞նչ է կյանքը:

Հ.Գ. Բորենիների քթի տակ «խաղաղություն» երազողներ, մի՛ փակեք աչքերը, մինչև վերջ նայեք թորքերի տարածած կադրերը, որոնցում խոշտանգում են մեր զինվորներին, 21֊րդ դարում, «քաղաքակիրթ, ժողովրդավարական, միջազգային հանրության» քթի տակ»:

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: