Զոհված զինծառայող Լավրենտի սիրելին նրա հետ լուսանկար է հրապարակել․ հուզիչ կադրեր և այլ մանրամասներ

Պարող ու տաղանդավոր երիտասարդ Լավրենտին ընթացիկ մարտական գործողությունների առաջին զոհերից է։ Նրա մահվան մասին հայտնեց նախ «Բերդ» կոչվող պարային համույթի սոցհարթակը, ապա նաև Մանկավարժական համալսարանի անունով գործող սոցհարթակը։

Լավրենտին նաև Մանկավարժականի ուսանող էր․ նա պարարվեստի բաժնում էր սովորում։ Մինչ համացանցում սգում էին երիտասարդ ու լուսավոր տղայի մահը, հայտնվեց նաև նրա ընկերուհու սրտակեղեք հրապարակումը սիրելիի մասին։

Լավրենտի գեղեցկուհի ընկերուհին՝ Յուլյան, իր հարթակում տեղադրել է իր ու Լավրենտիի մասնակցությամբ համատեղ կադրեր՝ գրելով, որ սիրելին իրեն մենակ է թողել։ Կադրերը հուզիչ են ու ջերմ, իսկ արձագանքները մխիթարական ու ափսոսանքի խոսքեր են։

Հավելենք, որ Լավրենտին իր ընտանիքի միակ թանկագին կորուստը չէ։ Տարիներ առաջ հայրենիքի համար կյանքը չի խնայել Լավրենտի քեռին։

Այսօր նույն ճակատագրին է արժանացել նաև երիտասարդ տղան։ Լավրենտի քեռին անմահացել է քառասունչորսօրյա չարաբաստիկ մարտերի օրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: