«Երևանյան ու հայաստանյան խրախճանքներն ու սալյուԴները շարունակվում են հենց հիմա՝ այս պահին. Կոնկրետ երեք ռեստորանից վիդեոներ ունեմ․․․»

Էդուարդ Մանվելյանը գրում է․ «Երևանյան ու հայաստանյան խրախճանքներն ու սալյուԴները շարունակվում են հենց հիմա՝ այս պահին. Կոնկրետ երեք ռեստորանից վիդեոներ ունեմ։ Հայաստանյան մարդկային շփման մեջ մի սիրուն մշակույթ կար ու հիմա էլ կա երևի․ առավելապես՝ գյուղերում, որտեղ բոլորն իրար գիտեին, ու ես հազար անգամներ ականատես եմ եղել այս մարդ-մարդ հարաբերությունների փառահեղ դրսևորմանն ու հարգալից ավանդույթին։

Երբ գյուղում մեկը որոշում էր հարսանիք անել, բայց հարևանների մեջ նոր կորուստ ունեցող կար, հարսանքատերը վեր էր կենում, գնում սգավորի մոտ՝ ներողությունով ու պարզ խնդրանքով․ ուշադիր եղեք՝ խնդրանքով, թե մեր տանը ուրախություն է, ձեր տանը՝ վիշտ․ թույլ կտա՞ք մեր երեխեքի հարսանիքն անել՝ հնարավորինս համեստ։

Սա ձևականություն չէր, այլ հարգանքի բարձրագույն դրսևորում, և սգատերն էր որոշում՝ համաձայնել, թե ոչ ու միշտ էլ համաձայնում էր՝ «Հանգիստ ձեր ուրախությանը եղեք․ մեր կորսուստն արդեն հետ չենք բերի․․․» Իսկ հարսանքատերը բարձր երաժշտություն չէր միացնում, առավելևս՝ երաժիշտ ու երգիչ փոզում էին։

Ի՞նչ եղավ էս ազգին, ու՞ր անհետացան հրաշք ավանդույթները։ Տնաշենի արնախումներ։ Մարդիկ սգի մեջ են ախր, ու նույն ավանդության՝ քրիստոնեական անկյունից, ինչի մասին ղժում եք աշխարհի առաջ, գոնե 40 օրը հարգեք մեր ախպերների ու երեխեքի։ Հայաստանում, թե Մարսի վրա, մշակութային հաղթանակն է որոշում՝ կհաղթե՞ս պատերազմում, թե՞ ոչ։

Իսկ մշակութային բարձրագույն հաղթանակը մարդ-մարդ մարդավարի շփումն է, ինչի կորստի արդյունքում՝ դուք մինչև պատերազմն էիք պարտված։ Մեզ մնացին մեր կորուստները՝ երեխեքը դարձան ցուցակներ»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: