Երեք օր Թուրքիայում էի, վերջապես հաջողվեց դուրս գալ այդ երկրի սահմաններից․ Տիգրան Արզաքանցյանը տեսանյութ է հրապարակել

Տիգրան Արզաքանցյանը տեսանյութ է տեղադրել, որի միջոցով տեղեկացնում է, որ չորս օր շարունակ ընքը ճանապարհորդել է, իսկ երբ ցանկացել է վերադանալ հայրենիք, համապատասխան թռիչք չի եղել, ինչի պատճառով նա ստիպված է եղել Թուրքիայով վերադառնալ։

Նա պատմում է, որ երբ մուտք է գործել Թուրքիայի սահման, իրեն երեք օր բաց չեն թողել։ Նա ստիպված դիմել է փաստաբանների։ Միայն փաստաբանների միջամտության շնորհիվ գործիչը կարողացել է դուրս գալ Թուրքիայի սահմանից՝ անցնելով վրացական սահման։

Տ․ Արզաքանցյանը ցույց է տալիս, որ ինքը տեսանյութը նկարելու պահին գտնվում է Վրաստանում։ Առաջիկայում պատրաստվում է Հայաստան գալ, բայց իր դժգոհությունն է հայտնում թուրքական քաղաքականության առիթով՝ նշելով, որ նրանք այդ ձևով են ուզում խաղաղ ապրել։

Տ․ Արզաքանցյանի տեղադրած տեսանյութը, որտեղ նա պատմում է վերջին չորս օրն իր հետ կատարվածի մասին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: