Դիանա Գրիգորյանի մայրիկի տարեդարձն է․ ահա թե ինչպես է նրան շնորհավորել դուստրը

Դիանա Գրիգորյանը միշտ էլ աչքի է ընկել ծնողների հանդեպ անհուն պատկառանքով։ Նա, լինելով ծնողների միակ զավակը, շրջապատված է եղել նրանց մշտական հոգատարությամբ, իսկ հասուն տարիքում ինքն է ծնողներին մեծ հոգատարությամբ շրջապատել։

Դիանայի հայրը տարիներ առաջ է կյանքից հեռացել, իսկ մայրը մինչ այսօր էլ շարունակում է ամուր կանգնած մնալ դստեր կողքին։

Ալլա Գրիգորյանը վերջերս լուրջ առողջական խնդիր է հաղթահարել, որի մասին իր շնորհավորական գրառման մեջ հիշատակել է Դիանան՝ մեջբերելով բժիշկների այն խոսքը, որ մայրը հերոս է։

Դիանան իր շնորհավորական խոսքի մեջ նաև գրել է, որ ինքն ամեն օր իր մայրիկից սովորում է, թե ինչպես կարելի է իսկական մայր լինել։

Նշենք, որ Դիանայի երեխաների համար տիկին Ալլան նույնպես մայրիկի դերում է եղել։ Պատահական չէ, որ հաղորդավարուհու երեխաները մորը անունով են դիմում, իսկ տատիկին մայր են անվանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: