Բելգրադ քաղաքում այս օրերին ընթանում են ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումները, որոնց մասնակցում է նաև մեր հաջողակ մարզիկներից մեկը՝ Արթուր Ալեքսանյանը։ Մարզիկը, որ ներկայացել է իննսունյոթ կիլոգրամների քաշային կարգում, նշանակալի հաջողության է հասել։
Նա կարողացել է աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ հաղթանակ տանել՝ անցնելով եզրափակիչ։ Սա մեծ ու լուրջ ձեռքբերում է ոչ միայն մարզիկի ու նրա սպորտային կարիերայի համար, այլ նաև մեր երկրի համար։
Ընդ որում, հարկ է նշել, որ Արթուր Ալեքսանյանի հետ մրցման դուրս եկած առաջին մարզիկը հրաժարվել է գոտեմարտի դուրս գալ։ Հայտնի է, որ եզրափակիչը, որը կարևոր է մեր մարզիկի համար, տեղի է ունենալու վաղը՝ սեպտեմբերի տասներկուսին։
Հայտնի է, որ առաջիկայում սպասվում է ևս երեք հայ մարզիկի գոտեմարտ։ Գոտեմարտի պետք է դուրս գան մարզիկներ Պողոսյան Հրաչյան, Գալստյան Սլավիկը և Չալյան Կարապետը։ Նրանց ևս մաղթենք հաջողություն և հաղթական ձեռքբերումներ։