Վազգեն Թորոսյանը գրում է․ «Նույնիսկ եթե վաղը մարդիկ սկսեն Մարս-Երկիր պարբերական թռիչքներ անել, որի տոմսը ցանկացած միջին խավի մարդ կարա առնի, ու տուրիստ գնա, միեւնույնն ա դա մարդկության համար էդքան շոկային չի լինելու ինչքան ինտերնետի ու սմարթֆոնների հայտնվելը։ Դա դիտարկվելու ա որպես տեխնոլոգիաների զարգացման տրամաբանական հանգրվան։
Իսկ այ սմարթֆոնների ու ինտերնետի հայտնվելը էնքան անսպասելի էր, էնքան արագ ու կտրուկ, որ շատ մարդիկ նույնիսկ չէին հասցնում յուրացնել նոր տեխնոլոգիաները ու պարզապես մերժում էին դրանք։ Ինտերնետը ու սմարթֆոնները էնքան արագ մտան մեր կյանք ու էնպիսի փոփոխություններ մտցրեցին կարճ ժամանակում, որ նույնիսկ ոլորտի մասնագետների համար էին դրանք շուկային։
Համեմատության համար ասեմ, որ իմ մանկության տարիներին միջքաղաքային հեռախոսազանգ անելու համար (հա, ասենք Հայաստանի մի քաղաքից մյուսը լարային հեռախոսով զանգելու համար) կար 3 տարբերակ։ 1. գնալ փոստային բաժանմունք ու զանգ պատվիրել, 2. տալոն առնել, գալ տուն, զանգել օպերատորին (07 էր համարը, հետո դարձավ 1-07) ու զանգ պատվիրել։
3. էսպես ասած կոդ հավաքելով զանգել (մի 20-30 րոպե կարող ա կոդ հավքեիր ու տենց էլ չստացվեր)։ Միջազգային զանգերը առհասարակ բացառիկ երևույթ էին ու էնքան թանկ, որ հիմնականում դրսից էին զանգում Հայաստան։ Եթե մեկին պատմեիր, որ ընդամենը 20 տարի անց կարելի ա գրպանում ունենալ սարք, որը հնարավորություն ա տալու ակնթարթային զանգ կատարել մոլորակի ցանկացած կետ ու գունավոր տեսակապ հաստատել մարդու հետ` քեզ չէին հավատա։ Իսկ այ, որ 10 տարուց Մարս թռնելը իրականություն կդառնա` հաստատ կհավատային։ Էլ չեմ ասում էդ սարքով եղանակ իմանալ, տաքսի պատվիրել, գիրք կարդալ ու ուղիղ եթեր դուրս գալու մասին։
Ինտերնետը ու սմարթֆոնները էնքան դռներ են բացել մարդկության առաջ, էնքան հնարավորություններ են տալիս ու էնքան օգտակար են, որ ցանկացած ժամանակակից մարդու ձեռքից սմարթֆոնը խլես ու ինտերնետը անջատես` հոգեբանական ծանր վիճակում կհայտնվի։ Ժամանակից մարդը առանց ինտերնետի ու սմարթֆոնի միանգամից վերադառնալու ա 20-րդ դար, որտեղ ինքը հաստատ չի ուզի ապրի։ Ասենք ես 1 ամիս հերթ էի կանգնում գրադարանում իմ ուզած գիրքը ստանալու համար։ Հիմա Հարվարդի դասախոսություն կարամ նայեմ բարձր որակով։
Ինտերնետի շնորհիվ մարդիկ կարողանում են իրենց ուժերը միավորեն ու լավ գործեր անեն։ Օրինակ գիտնականները միասին աշխատում են նախագծի վրա, իմ նման մարդիկ կարողանում են միջազգային թիմում աշխատել, բժիշկները հիվանդներին են կոնսուլտացիա անում, հանրությունը կարողանում ա ջանքերը միավորել ու բուժման փող հավաքել հիվանդության արհավիրքի առաջ կանգնած մարդու համար և այլն։
Ինտերնետը խավարամիտներին էլ ա թույլ տալիս իրար գտնել ու ուժերը միավորելով ավելի էֆեկտիվ գործել։ Տարատեսակ ոչ ինտելեկտուալ տպեր, աղանդավորներ ու ինկվիզիցտորներ միավորվում են ու սկսում ինտերնետը ու սմարթֆոնները քլնգել, թե բա իրական կյանքը դրանից դուրս ա։ Առանց ամոթի ու առանց դիսոնանսի, որ իրենք իրենց խավար քարոզը ինտերնետում են անում։ Առանց հասկանալու, որ ինտերնետը ու սմարթֆոնները կյանքի իմաստ չեն, այլ բաղադրիչ մաս։ Կյանքը հեշտ դարձնող գործիք։ Նկարը ֆոտոշոփով դզմզած աչոնը ֆոտոշոփ ա քլնգում ասենք։
Տենց մարդկանց պետք ա հիշեցնել, որ մեր նախնիները առհասարակ հագուստ չեն հագել ու քարանձավներում են ապրել։ Նենց որ եթե շատ են ատում տեխնոլոգիաները, կարող են խաղողի տերևը տռուսիկի տեղ հանգել ու վազել մոտակա քարանձավ։ Իսկ մենք թող տեխնոլոգիաների ու հարմարությունների ձեռքը կրակն ընկած ապրենք մեր դաժան կյանքը էլի։ Մեր դեգրադացնող ինտերնետով, չիպավորող բժիշկներով, 5G-ով ու Բիլգեյցսով մեր դժբախտ ու մութ կյանքը մի կերպ ապրենք, դուք էլ փորձեք քարից նիզակով մամոնտ որսալ ու եզան լեզվով բուժվել»։