Հայտնի է, թե ով է Որոտանում ադրբեջանցիների առաջխաղացումը կասեցնել փորձող երիտասարդը․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Որոտանում տեղի ունեցած միջադեպի մասին բարձրաձայնել են ադրբեջանցի զինվորականները, որոնց վրա ազդել է հայ զինվորի վարքն ու սկզբունքայնությունը։

Դեռ երեկվանից ադրբեջանցիների պատմությունը և հանրային հարթակներում հայտնված տեսանյութը շատերի, հատկապես պատկան մարմինների ուշադրության կենտրոնում է։ Մանրակրկիտ հետազոտության արդյունքում հաջողվել է պարզել, թե ով է տեսանյութի երիտասարդը։

Այս մասին տեղեկություն է հայտնել իրավապաշտպան Սահակյան Սիրանուշը, որը գերիների շահերի ներկայացուցիչն է։ Նա պատմել է, որ փաստերի համադրմամբ 95 տոկոսով կարելի է ասել, որ տեսանյութում երևացող հայ զինվորականը Տարոն Անդեասյանն է։

Նախ Տարոնի ընկերն է որոշ մանրամասներ պատմել իրենց վերջին հանդիպման մասին, ապա նաև առկա տեղեկությունների շնորհիվ հնարավոր է եղել հասկանալ, որ անհետ կորածների մեջ եղած զինվորականներից տեսանյութում երևացողը հենց Տարոնն է։

Համադրվել են նաև Տարոնի նախկին նկարները։ Տարոնի ինքնության մասին փորձագիտական հաստատում, ամեն դեպքում, դեռ չի ստացվել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: