Կամերային թատրոնում տոն է․ ինչո՞ւ են հավաքվել հանրահայտ արտիստները․ ուշագրավ մանրամասներ

Նախօրեին Կամերային թատրոնում օրն ու տրամադրությունը տոնական էր, քանի որ թատրոնը տոնում էր հիմնադրման կես դարը՝ հիսուն տարին։ Տարին հոբելյանական է եղել ու հարուստ նոր ներկայացումների պրեմիերաներով։

Կամերայինի հարկի տակ էին հավաքվել այն արտիստները, որոնք թատրոնի հիմնադրման օրվանից ի վեր որևէ կերպ առնչվել են թատրոնի անցած պատմության կերտման գործին։ Տոնական հավաքույթի ժամանակ ցուցադրվել է «Մի թատրոնի պատմություն» ֆիլմը։

Ֆիլմը վավերագրական է եղել և ներկայացրել է թատրոնի անցած բազմաբովանդակ ուղին ու ձեռբերումների համագումարը։ Տոնական միջոցառումը եզրափակվել է «Երկաթ» կոչվող մրցանակաբաշխությամբ։

Բացվել է նաև աստղային ճեմուղի, որը նպատակ ունի հավերժացնելու թատրոնի այն բոլոր նվիրյալների անունները, որոնք շնորհիվ թատրոնը կարողացել է ժամանակի ընթացքում լուրջ հաջողություն և կայունություն ձեռք բերել՝ վաստակելով հեղինակավոր թատրոնի համբավ։

Ճեմուղին հավերժացնում է մասնավորապես Եվգենյա Պոդպոմոգովայի և Գեորգի Ամիրագյանի հիշատակները։ Հավելենք, որ թատրոնն ունի ներ մասնաշենք, որին դերասանները ճանոթացան հենց միջոցառման ավարտին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: