Անչափ ցավալի․ ո՞վ է այսօր զոհված հայ զինծառայողը․ մանրամասներ և լուսանկար

Նախօրեին՝ երեկոյան, սահմանին հերթական անասելի ցավալի միջադեպն է տեղի ունեցել։ Միջադեպը Գեղարքունիքի սահմանային հատվածում է եղել։ Լուր է ստացվել, որ այդ միջադեպի արդյունքում զոհվել է Սարգսյան Արմանը։

Արմանը ծնունդով վայոցձորյան մարզային տարածքում գտնվող Մալիշկա կոչվող համայնքից էր։ Սարգսյան Արմենը նոր էր քսան տարին բոլորել։ Պայծառ երիտասարդը զինվորական ծառայության մեջ էր մեկ տարի ու մի քանի ամիս՝ ծառայության մեկնարկը տալով անցյալ տարվա ամռանից։

Արմանը տան ամենափոքր զավակն էր։ Նա իրենից մեծ մեկ եղբայր ունի։ Արմանի ընտանիքը համեստ կյանքով ապրող օրինակելի հայկական ընտանիքներից է։ Արմանն ապրել է ծնողների ու տատիկի հետ միասին։

Արմանի և նրա ընտանիքի մասին ծանոթները, համագյուղացիները, Մալիշկա համայնքի ղեկավարը շատ դրական են արտահայտվում։ Բոլորի շուրթերին աթսոսանքի և ցավակցության խոսքեր են, որոնց ափսոսանքով ու խորին կսկիծով միանում ենք նաև մենք։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: