Ուշագրավ․ կամուրջը փլուզվել է ժապավենի կտրման արարողության ժամանակ․ տեսանյութ

Կոնգոյում աննախադեպ միջադեպ է գրանցվել օրերս։ Երկրի Բրազավիլ մայրաքաղաքում կառուցվել է նոր կամուրջ, որը նախատեսված է եղել հետիոտնի համար։ Կամուրջը կառուցվել է տեղի գետակներից վրա։ Կամրջի շինարարական աշխատանքների ավարտից հետո քաղաքի ղեկավարությունը հավաքվել է տեղում, որ կատարի տոնական բացումը։

Ինչպես ընդունված է նման դեպքերում, քաղաքացիները կանգնել են ողջ կամրջի երկայքնով, իսկ ղեկավարները պատրաստվել են կտրել բացման ժապավենը։ Սակայն հենց տոնական ժապավենը կտրելու պահին տեղի է ունեցել անսպասելին։

Կամուրջը փլուզվել և լցվել է գետը, որի արդյունքում մարդիկ մի կերպ են կարողացել դուրս գալ փլուզվող կամրջի վրայից։ Բրազավիլի քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքի արդյունքում տուժողներ, բարեբախտաբար, չեն եղել։

Այս միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ սեպտեմբերի հինգին։ Բրազավիլում կառուցված կամրջի բացման արարողության և փլուզման դրվագը ներկայացնող կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: