Հայտնի է Հաղթանակ կամրջից իրեն ցած նետած աղջկա երկտողի բովանդակությունը

Այսօր ինքնաuպանության հերթական փորձն է իրականացվել Հաղթանակի կամուրջից։ Մի աղջիկ է իրեն վայր նետել։ Այդ պահին այդ վայրով անցել է մի քաղաքացի։ Քաղաքացին՝ Իգիթյան Արսենը, տեսնելով իրեն վայր նետել պատրաստվող աղջկան, անմիջապես կանգնեցրել է մեքենան։

Նա վազելով մոտեցել է աղջկան։ Այդ պահին աղջիկը դեպի իրեն մոտեցող տղամարդու կողմ է նետել մի թուղթ ու վայր նետվել։ Իգիթյան Արսենն անմիջապես ոստիկանություն և շտապ օգնություն է զանգել՝ ինքը շտապելով դեպի գետը։

Երբ հասել է գետի մոտ, նկատել է, որ աղջիկը երեսնիվայր ընկած է։ Նա աղջկան հանել է ու սպասել շտապ օգնության ժամանմանը։ Արսենի խոսքով, շտապ օգնության ներկայացուցիչները եկել են մոտ քառասուն րոպե հետո։

Աղջկան անհապաղ հիվանդանոց են փոխադրել։ Աղջիկը մոտ երեսուն տարեկանին մոտ է։ Նրա գցած նամակի մեջ գրված է եղել քույրիկի հեռախոսահամարը։ Աղջիկը հիվանդանոցում է, վիճակը ծանր է։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: