Զինվորի տունը երկրորդ ընտանիքի նման է դարձել արցախյան մարտերին մասնակցած շատ զինվորականների համար, որոնք իրենց կորցրած առողջությունը վերականգնելու խնդիր ունեն։ Զիվորի տան անձնակազմը փորձում է անել հնարավոր ու անհնարին ամեն ինչ, որ հայրենիքի պաշտպանությանը կյանքն ու առողջությունը չխնայած մեր երիտասարդները լիարժեք լավ զգալու հնարավորություն ունենան։
Զինվորի տանը հաճախակի կազմակերպվում են ճանաչողական էքսկուրսիաներ, հրավիրվում են տաղանդավոր հյուրեր, որոնք բազմաշերտ ու հետաքրքիր են դարձնում այնտեղ բուժում ընդունող տղաների օրը, լցնում նրանց առօրյան։
Արցախյան մարտերի մասնակիցներից մեկի՝ Արմենի տարեդարձն է նախօրեին նշվել Զինվորի տանը։ Վերականգնողական կենտրոնի անձնակազմն անակնկալ է մատուցել Արմենին՝ նրա օրը տոնական դարձնելով։
Նշենք, որ Արմենը բոլորել է ծննդյան քսանմեկ տարին։ Արմենին շնորհավորել են նաև նրա ընկերները, որոնք նույնպես վերականգնողական կենտրոնում են։ Արմենի տարեդարձի անակնկալը ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։