Ելիզավետա թագուհուն անմահացնող հայ նկարիչն ու նրա գործերը․ բացառիկ մանրամասներ

Յ․ Թաջարյանը գրում է․ «Ելիզավետա թագուհու մահով հիշենք նրա սիրած ու գնահատած լուսանկարչին՝ Քարշին։ Աշխարհի ամենահայտնի թանգարաններում ցուցադրվել են Յուսոֆ Քարշի (Հովսեփ Քարշյան, 1908-2002) լուսանկարչական աշխատանքները։

Հրապարակվել են բազմաթիվ գրքեր նրա մասին «Ժամանակի մեջ մեկ րոպե», «Շքեղություն փնտրելիս», «Ճակատագրի դեմքեր», «Նախորդ 50 տարիները», «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց և կանանց տանը» և այլն:

2000թ. լույս տեսավ հանրահայտ «Ով ով է աշխարհում» (International Who`s Who) հայտնի հանդեսը, որտեղ 100 ամենահայտնի մարդկանց ցուցակում տեղ էր գտել նաև Յուսուֆ Քարշը։ Հետաքրքիր է, որ ամենահայտնի մարդկանց այս ցուցակում տեղ գտած 51-ն այն անձինք էին, ում ժամանակին լուսանկարել էր հենց Քարշը: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000ից ավել լուսանկարներով:

Քարշի բնորդների թվում են եղել ԱՄՆ 12 նախագահները, Հռոմի 4 պապերը, Բրիտանիայի բոլոր վարչապետներն ու թագավորական ընտանիքի անդամները, խորհրդային առաջնորդներ, արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ, զինվորականեր և այլն:

Թվարկեմ մի քանիսը․ Բեթի Լոու (1936թ.), Ուինստոն Չերչիլ (1941թ.), Բեռնարդ Շոու (1943թ.), Լեոպոլդ Ստոկավսկի (1945թ.), Ալբերտ Էյնշտեյն (1948թ.), Հենրի Մուր (1949թ.), Եգոր Ստրավինսկի (1952թ.), Ֆրենկ Լլոյդ Ռայտ, Ժերար Դեպարդյոյ, Էլիանորա Ռուզվելտ, Քրիստիան Դիոր (1954թ.), Պիկասսո (1954թ.), Ալբերտ Քամյու, Օգյուստ Ջան (1954թ.), Հեմինգուեյ (1957թ.), Ժակլին Քենեդի (1957թ.), Նիկիտա Խրուշչով (1963թ.), Մարկ Շագալ (1965թ.), Ֆիդել Կաստրո (1971թ.), Ժակ Կուստո (1972թ.), Սոֆի Լորեն (1981թ.), Ուոլտ Դիսնե, Միխաիլ Գորբաչով (1990թ.,), Ջ. Պոմպիդու, Շ. դը Գոլ, Ջեսի Նորման (1990թ.), Բրիջիտ Բարդո (1958թ.,) և արդեն հանգուցյալ Ելիզավետա թագուհին և այլն։

Ինչպես շատերի, այնպես էլ Ելիզավետա II լուսանկարները արտատպվել են տարբեր երկրների թղթադրամների ու մետաղադրամների վրա։ Քարշը գիտակցում էր` ինչ էր անհրաժեշտ իր ժամանակաշրջանում համբավ ձեռք բերելու համար։ Դա երկկողմանի դարձավ և՛ բնորդների, և՛ լուսանկարչի՝ Քարշի համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: