Վարչապետի տիկինն իր հարթակում պատմել է, որ Վարշավայից դեպի Ժնև թռչող ինքնաթիռի թռիչքը բաց է թողել, քանի որ Երևանից Վարշավա ուղևորվող ինքնաթիռի թռիչը հետաձգվել էր։ Աննա Հակոբյանը ստիպված է եղել մի որոշ ժամանակ մնալ Վարշավայի օդակայանում։
Աննա Հակոբյանը նաև պատմել է, որ տվյալ գեյթի մոտ գտնվող տղամարդը նրան շատ խիստ տոնով ասել է, որ օդանավի դռները փակվել են, ինքը չի կարող գնալ։ Դե՝ ինքն էլ չի պատմել Երևանից Վարշավա ուղևորվող ինքնաթիռի թռիչքի հեռաձգման մասին։
Աննա Հակոբյանը օդակայանից նաև լուսանկար է տեղադրել։ Օգտատերերից Գոհար Հովսեփյանն այսպես է արձագանքել Աննա Հակոբյանի այս անկեղծ հրապարակմանը․
«Նման դեպքերին հավատում ենք տիկին Աննա Հակոբյան, իսկ այ որ երկրի առաջին տիկինը մեզ պես մարդկանց պես համեստորեն կնստի և կսպասի հաջորդ թռիչքին և առհասարակ չի օգտվում պետական ինքնաթիռներները սեփականը դարձրած չափորոշիչից, այ դա մեր պետության համար առեղծված էր։ Բարի վերադարձ հայրենի օջախ»։