Հրատապ․ մեծ հրդեհ է բռնկվել Աբովյանի շենքերից մեկում․ նոր մանրամասներ և տեսանյութ

Քիչ առաջ նոր լուր տարածվեց այն մասին, որ հերթական խոշոր մասշտաբով հրդեհն է գրանցվել, որն այս անգամ Կոտայքի մարզում է արձանագրվել։

Հայտնի է, որ քաղաք Աբովյանում գտնվող շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ժամանել են մեծ թվով հրշեջ անձնակազմի ներկայացուցիչներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ շենքը գտնվում է երկրորդ միկրոշրջանում։

Հայտնի է, որ շենքը բնակելի է։ Հրդեհը սկսվել է տանիքից։ Հրդեհը բռնկվել է կեսօրին մոտ՝ ժամը երկուսի մոտակայքում։ Հայտնի է նաև, որ հրդեհված շենքը գտնվում է Ռոսիա կոչվող փողոցի վրա։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ երկու կանչ։ Այս պահին տեղում աշխատում են հրշեջներ և փրկարարներ, իսկ նոր մանրամասների մասին կհայտարարվի մի փոքր ավելի ուշ։

Աբովյանի 2-րդ միկրոշրջանի Ռոսիա փողոցի վրա գտնվող շենքերից մեկում բռնկված հրդեհը ներկայացնող կադրերը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: