Խորեն Լևոնյանի տիկնոջ՝ Լիկա Մեսրոպյանի տարեդարձն է․ ուշագրավ մանարամասներ նրա մասին

Լիկա Մեսրոպյանը բոլորում է ծննդյան քառասունյոթ տարին։ Նա ինքնատիպ անհատականություն է, որը տարիներ շարունակ փորձում է ստեղծել գեղեցիկ արվեստ ամեն ինչում, նույնիսկ՝ կենցաղում։

Լիկան այն բացառիկներից է, որ սովորական խմորեղենին և տորթին այնպիսի հմայք ու գեղեցկություն հաղորդեց, որ նրա խմորեղեններն ու տորթերը նմանվեցին արվեստի գործերի, իսկ համով դարձան առաջատարը ոլորտում։

Լիկան իր երիտասարդ վաղ տարիների մասին խոսելիս առաջին բնավորության գիծը, որ նշում է, համառությունն ու համարձակությունն է։ Աչքի ընկնելով արտաքին շքեղ գեղեցկությամբ՝ Լիկան իր համարձակության շնորհիվ կարողացել է պաշտպանել ինքն իրեն։

Լիկան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է հանրահայտ արտիստ Խորեն Լևոնյանի հետ։ Նրանք մեկ որդի ունեն։

Իրենց բաժանության տարատեսակ խոսակցություններին անդրադառնալիս Լիկան հորդորում է հարգել հայտնի մարդկանց անձնական տարածքը և թույլ տալ նրանց դա պահել վարագույրի հետևում։

Լիկան չի թաքցնում, որ իր մտածողության վրա իր անջնջելի ազդեցությունն է թողել ամուսինը՝ Խորենը։

Рейтинг
( 13 оценок, среднее 4.15 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: