Հանրահայտ քաղաքական գործիչներից մեկը՝ Թևան Պողոսյանը, հայտնի է ոչ միայն իր հստակ քաղաքական ու սկզբունքային դիրքորոշումներով, այլ նաև գեղեցիկ ու բազմանդամ ընտանիքով, րոտեղ հասակ են առնում հայրենիքին արժանի զավակներ։
Գործչի ընտանիքն ամուր է հատկապես ընտանիքի հիմքում կանգնածների՝ իր և կնոջ շնորհիվ։ Թևան Պողոսյանն առիթների դեպքում սիրում է ըստ արժանվույն գնահատել սիրելի կողակցին։
Նա սիրելի տիկնոջ տարեդարձի առիթով տեղադրել է նրա լուսանկարներից մեկը և գրել է հետևյալը․ «Այսօր կրկին ուզում եմ Աստծոն ու քեզ՝ իմ սեր, ասել՝ շնորհակալություն․ 29 տարի քեզ իմանալու, 27 տարի՝ մեր ընտանիքի համար, 5 բալիկների։ Միշտ 18 տարեկան մնալու համար։
Կյանքո ջան, ծննդյանդ տոնը շնորհավոր: Լոխ լյավա ինյաան»։ Հավելենք, որ Թևան Պողոսյանն ամուսնացած է Գայաների հետ։ Նրանք հինգ զավակների ծնողներ են։
Նրանց զավակներն աչքի են ընկնում իրենց փայլուն ընդունակություններով և բազմաշերտ հետաքրքրություններով։