«Վաղվանից առաջ» ֆիլմի երգն ու տեսահոլովակը Արսեն Սաֆարյանի և այլ տաղանդավոր անհատների մասնակցությամբ․ խորհելու և հուզվելու կադրեր

Առաջիկայում՝ սեպտեմբերի տասնիննին, «Նուռ» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու նոր հեռուստասերիալ՝ «Վաղվանից առաջ» վերնագրով։

Ֆիլմը հայրենասիրության, հողի, ընկերության և սիրո մասին է: Շոշափվում են հուզական կարևոր թեմաներ։

Ֆիլմում նկարահանվել են դերասանական մի ամբողջ աստղաբույլ՝ Արա Դեղտրիկյան, Հրանտ Թոխատյան, Լուիզա Ղամբարյան, Գեորգի Հովակիմյան, Զիրոյան, Վաչե Երիցյան, Մարիամ Դավթյան, Ջուլիետա Բաբայան, Արա Կարագյան և այլք:

«Վաղվանից առաջ» ֆիլմը մեր և մեր «Տան» մասին է, որին պետք է հոգ տանել, սիրել և պաշտպանել: Արդեն պատրաստ է և յութուբյան հարթակում հասանելի է նաև սերիալի սաունթրեքը։ Երգը կատարում է Արսեն Սաֆարյանը։

Ֆիլմի շուրջ շատ լավ կատարված աշխատանքը արդեն իսկ նկատելի է ֆիլմի սաունթրեքից։ Ստեղծագործությունը գրվել է Ռուբեն Թումանյանի խոսքերի հիման վրա, իսկ երաժշտությունը հեղինակել է Արթուր Հակոբյանը։

Ֆիլմի ուշարժան կադրերի հիման վրա ստեղծված տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է։ Կադրերում կարել է տեսնել դերասանական կազմին։ Տեսահոլովակը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: