Առողջ մարդու արձակուրդը․ Մարգարիտա Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով իր հանգստից մի դրվագ

Հանրահայտ լրագրող Մարգարիտա Սիմոնյանը բազմաիցս պատմել է այն մասին, որ ինքը մշտապես աշխատում է՝ իրականացնելով պատասխանատու և կարևոր գործ։ Նա մի անգամ նույնիսկ հումորով պատմել է, թե ինչպես է աշխատակիցներից զանգ ստացել հենց այն ժամանակ, երբ պատրաստվել է ծննդաբերել։

Շարունակ աշխատող և աշխատանքային գործընթացի մեջ գտնվող լրագրողը և հեռուստատեսության գլխավոր խմբագիրն իր արձակուրդը նախընտրել է անց կացնել բնության գրկում։ Նա մի տեսանյութ է տեղադրել՝ ցուցադրել իր հանգստից մի դրվագ։

Մարգարիտան տեսանյութի մեջ նստակ է նավակի մեջ, անցնում է ջրի վրայով և երգում է «Դոնի ձախ ափը» երգը, որից կարելի է ենթադրել, թե հատկապես որ հատվածում է իր հանգստյան օրերն անց կացնում Մարգարիտան։

Հատկանշական է, որ օգտատերերից մեկն այսպես է արձագանքել Մարգարիտայի հրապարակմանը․ «Իսկ այս առողջ մարդը երբևէ ընդհանրապես աշխատո՞ւմ է, ո՞նց նայում ենք, նա կամ ուրիշի եթերում է, կամ՝ արձակուրդում»: Մարգարիտայի տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: