Ահա թե ինչ նոր ու գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել Սոնա Ռուբենյանը

Հանրահայտ երգչուհի Սոնա Ռուբենյանը ընտանիք կազմելուց հետո ռոմանտիկ ճանապարհորդությունների հաճախ է մեկնում ամուսնու հետ։ Նա նոր ու ռոմանտիկ ստեղծագործության պրեմիերա է ներկայացրել։

Երգն ունկնդրելիս հասկանալի է դառնում, որ երգչուհին կարծես թե երգում է իր զգացողությունների, ապրումների ու մտորումների մասին, որոնք ունի սիրելիի նկատմամբ։

Սոնայի ներկայացրած նոր գործը վերնագրված է «Ես քեզ հետ»։ Երի բառերը գրվել են Բարսեղյան Ավետի կողմից, իսկ երաժշտությունը հեղինակել է Կարեն Սևակը։ Հենց Կարեն Սևակն էլ զբաղվել է ստեղծագործության գործիքավորմամբ։

Առայժմ առանց տեսահոլովակի ներկայացված երգը հասցրել է սիրվել։ Այն հավանել են հատկապես սիրահարվածները, իսկ շատերն էլ շեշտել է, որ անչափ հավանում են Սոնայի ձայնը։

«Ես քեզ հետ» վերնագրով Սոնայի նոր մատուցած երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։ Երգն ունկնդրելուց հետո կարող եք թողնել նաև ձեր սեփական տպավորություններն ու կարծիքը գործի վերաբերյալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: