Ահա թե ինչ կարևոր իրադարձության մասին է հուզմունքով հայտնում Սիրուշոն

Սիրուշոն, որ իր ինքնատիպ մտածողությամբ նորարարություն բերեց նաև նորաձևության, զարդերի ու աքսեսուարների ոլորտ, շարունակում է նորանոր բարձունքներ նվաճել։

Երգչուհին տեղեկացնում է, որ իր բերնդային Պռեգոմեշ ապրանքանիշը ընտրվել է, որ առաջիկայում մասնակցի Նյույորքյան նորաձևության շաբաթին։

Սիրուշոն ուրախությամբ հավելում է, որ ավել քան մեկ և կես ամսվա ընտրություն անցնելուց հետո նրա ներկայացրած հայկական զարդերը առաջիկայում կներկայացվեն աշխարհին։ Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։

Երգչուհին մեծ նվաճում է համարում այս փաստը՝ հաշվի առնելով այն փաստը, որ իրենց ապրանքանիշը Հայաստանում արտադրվող ու հենց հայկականը տարածող ապրանքանիշ է։ Սիրուշոն նաև մի քանի լուսանկարներ է ներկայացրել իր հրապարակմանը կից։

Նրա տեղադրած լուսանկարներում պատկերված են Պրեգոմեշի տարբեր ուշագրավ նմուշներ, որոնք ներկայացված են հիմնականում հենց Սիրուշոյի մատուցմամբ։ Այդ լուսանկարների մի մասը ներկայացված են սույն հոդվածում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: