Ցավալի տեղեկություն է հայտնի դարձել այն մասին, որ շատ երիտասարդ տարիքում՝ երեսուներկու տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ դերասանուհի և հաջողակ մոդել Չարլբի Դինը։
Արտիստուհին առավել հայտնի է DC-ի սուպերհերոսների «Սև կայծակ» սերիալում և «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր «Տխրության եռանկյունին» ֆիլմով։
Դինի անժամանակ ու հանկարծակի մահվան մասին հանրային հարթակներում հայտնի է դարձել նրա ընտանիքի տարածած հրապարակումից։ Հայտնի է, որ ատիստուհին վախճանվել է Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում, սակայն հայտնի է, թե մասնավորապես ինչ հիվանդության պատճառով է վրա հասել մահը։
Շատ արագ հաջողության հասած դերասանուհին իր դեբյուտը կատարել է 2010 թվականին։ Նա հանդես է եկել կատակերգային ֆիլմում, որտեղ կերտել է երաժիշտ Թրոյա Սիվանի կերպարը։
Ֆիլմում Դինի կերտած կերպարը առաջին կուրսի ուսանող է, որը հաճախում է էլիտար մասնավոր գիշերօթիկ դպրոց։ Իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Աֆրիկայում։ Դինի մահվանից հետո նրա գործընկերներն ու երկրպագուները ընտանիքի անդամների հետ միասին սգում են սիրելի արտիստուհու մահը։