Տաղանդավոր դերասանուհի Անուշիկ Առաքելյանի տարեդարձն է․ մանրամասներ արտիստուհու մասին

Անուշիկ Առաքելյանը նշել է ծննդյան տարեդարձը։ Անուշիկը հաջողակ, համառ և ուժեղ կերպար է, որն աչքի է ընկնում նաև իր սկզբունքայնությամբ ու տաղանդով։ Անուշիկը մեկ դստեր մայր է։ Նա մեծ ուշադրությամբ է շրջապատել դստերը։

Անուշիկը միաժամանակ կարող է և՛ սովորել և ինքնակատարելագործվել, և՛ աշխատել՝ դրսևորվելով որպես հաջողակ հանրային դեմք։

Դերասանուհին չի խուսափում նաև հանրային կարևորության հարցերի շուրջ բարձրաձայնել իր կարծիքն ու տեսակետը։

Ծննդյան տարեդարձի առիթով ստացած բազմաթիվ շնորհավորական խոսքերին Անուշիկն այսպիսի շնորհակալական խոսքերվ և ստորև կցված կադրով է արձագանքել․ «Թե ինչքան եմ շոյված բոլորիդ մաղթանքներից ու անակնկալներից փոխանցել չեմ կարող։

Ես անսահման երջանիկ եմ, որ լսում եմ այսքան հաճելի, ջերմ ու պարտավորեցնող խոսքեր, որոնք ինձ ստիպում են էլ ավելի լավը լինել, էլ ավելի ճիշտ ու սիրուն ապրել։ Բոլորդ կարևոր եք ինձ համար»,- գրել է Անուշիկ Առաքելյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: