Սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի միակ տղայի նորաստեղծ ընտանիքը գտնվում է երգչուհու երկրպագուների ուշադրության կենտրոնում։ Շատերն են սիրով հետևում, թե ինչպես է երգչուհու տղան քայլ առ քայլ կառուցում իր ընտանեկան երջանկությունը։
Նրա նորաստեղծ ընտանիքում բալիկ է լույս աշխարհ եկել։ Երեխային հայրը մեծ ուշադրություն է հատկացնում։ Այդ մասին կարելի է հասկանալ՝ հետևելով նրա և կնոջ համատեղ հրապարակումներից, որոնք արվել են ընտանեկան ժամանցների ժամանակ։
Վարդուհու տղան այս օրերին տիկնոջ հետ հագեցած ու շքեղ հանգիստ է վայելու Դուբայում։ Նրանք հանգստյան վայրից լուսանկարներ են տեղադրում, որոնց շնորհիվ հասկանալի է դառնում, որ ամուսինները լիարժեք վայելում են Դուբայի ողջ հմայքը։
Վարդուհի Վարդանյանի տղայի՝ Ռուբենի ու նրա սիրելի տիկնոջ՝ Մերիի հանգստյան ուշագրավ կադրերը ներկայացնուղ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։ Հավելենք, որ կադրերում չի երևում նրանց փոքրիկ բալիկը։