Առաջիկայում՝ սեպտեմբերի տասնիննին, «Նուռ» հեռուստաալիքով եթեր է հեռարձակվելու նոր հեռուստասերիալ՝ «Վաղվանից առաջ» վերնագրով։
Ֆիլմը հայրենասիրության, հողի, ընկերության և սիրո մասին է: Շոշափվում են հուզական կարևոր թեմաներ։
Ֆիլմում նկարահանվել են դերասանական մի ամբողջ աստղաբույլ՝ Արա Դեղտրիկյան, Հրանտ Թոխատյան, Լուիզա Ղամբարյան, Գեորգի Հովակիմյան, Զիրոյան, Վաչե Երիցյան, Մարիամ Դավթյան, Ջուլիետա Բաբայան, Արա Կարագյան և այլք:
«Վաղվանից առաջ» ֆիլմը մեր և մեր «Տան» մասին է, որին պետք է հոգ տանել, սիրել և պաշտպանել: Արդեն պատրաստ է և յութուբյան հարթակում հասանելի է նաև սերիալի սաունթրեքը։ Երգը կատարում է Արսեն Սաֆարյանը։
Ֆիլմի շուրջ շատ լավ կատարված աշխատանքը արդեն իսկ նկատելի է ֆիլմի սաունթրեքից։ Ստեղծագործությունը գրվել է Ռուբեն Թումանյանի խոսքերի հիման վրա, իսկ երաժշտությունը հեղինակել է Արթուր Հակոբյանը։
Ֆիլմի ուշարժան կադրերի հիման վրա ստեղծված տեսահոլովակի ռեժիսորը Գևորգ Ենոքյանն է։ Կադրերում կարել է տեսնել դերասանական կազմին։ Տեսահոլովակը՝ ստորև։