«Պռադոյից լավն է սովետի վիլիսը, ուր ասես բարձրացանք»․ ահա թե ինչ լուսանկարներ է հրապարակել Լյուսյա Հակոբյանը

Լյուսյա Հակոբյանը շատ է սիրում լինել հայաստանյան տարբեր բնակավայրերում, անձամբ բացահայտել հայկական բնաշխարհի ուշարժան վայրերն ու մարդկանց։ Նա սիրում է շրջել մայրաքաղաքից հեռու գտնվող տարածքներում, զրուցել տեղի բնակիչների հետ։

Ամեն անգամ հերթական շրջագայությունից հետո հանրահայտ աստղաբանը մի քանի կադրով և մեկնաբանությամբ ամփոփում և ներկայացնում է իր ունեցած տպավորություններն ու ստացած տեղեկությունները շրջագայության մասին։

Լյուսյա Հակոբյանն իր հերթական ճամփորդությունը կազմակերպել է բավականին յուրօրինակ եղանակով։ Նա լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է, թե ինչպես է նա նստած սովետական, բայց շատ լավ պահպանված Վիլիս մակնիշի մեքենան։

Ընդ որում, մեքենայի ղեկին հենց ինքը՝ աստղաբանն է նստած։ Լյուսյա Հակոբյանը իրեն բնորոշ նուրբ հումորով լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Պռադոյից լավն է սովետի վիլիսը, ուր ասես բարձրացանք»։ Ապա մեկ այլ լուսանկարին կից արված մեկնաբանությամբ հավելել է, որ պատրաստվում են բլուրը բարձրանալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: