Դեռ տակավին նոր ամուսնացած Էրիկն ուշագրավ լուսանկարներ է տեղադրել Հռոմից, Իտալիայից։ Ռոմանտիկ երգացանկով և ինքնատիպ ոճով աչքի ընկնող երգիչը Հայկոյի ծննդյան առիթով կազմակերպված հուզառատ ու հայտնի համերգից հետո մեկնել է արտերկիր։
Էրիկն ուշագրավ կադրեր է տեղադրում Իտալիայի, Հռոմի ուշագրավ վայրերից։ Նա նախօրեին լուսանկարներ է տեղադրել նաև Վատիկանի հրապարակից։ Էրիկին հետևող օգտատերերից մեկը նրա լուսանկարի ներքո ծանոթագրական մեկնաբանություն է թողել։
Օգտատերը գրել է․ «Վատիկան- առանձին հանրապետություն, սուրբ Պետրոս բազիլիքի պատուհանից էլ Հռոմի Պապը քարոզում է ու ողջունում ժողովրդին»։ Նշենք, որ Էրիկի տեղադրած կադրերում երգիչը մենակ է, նրա կողիքն կադրերում չի երևում կինը։
Հավելենք, որ առաջիկայում՝ սեպտեմբերի տասին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունենալու լայնածավալ ու հագեցած ծրագրով համերգային շոու, որին իր մասնակցությունն է բերելու նաև Էրիկը։
Նա իր երկրպագուներին հրավիրում է այնտեղ՝ խոստանալով, որ թեժ է լինելու։