Որտե՞ղ է Մոնիկա Նազարյանը և ի՞նչ է խոստանում նա․ մանրամասներ

Սիրված երգչուհիներից Մոնիկա Նազարյանը այս օրերին Հայաստանից հեռու է գտնվում։ Նա հաճախակի է արտասահմանում գտնվում, որտեղ, սակայն, չի դադարում զբաղվել նաև իր երաժշտական գործունեությամբ։

Մոնիկան այս անգամ Օդդեսսայում է։ Երգչուհին Օդեսսայի կենտրոնական հատվածներից մեկից լուսանկար է տեղադրել՝ խոստանալով նոր անակնկալով հանդես գալ։

Մոնիկան մասնավորապես գրել է հետևյալը․ «Բոլորին բարի երեկո եմ մաղթում։ Միայն լավ նորություններով ու դրական իրադարձություններով օրեր եմ, ցանկանում, լավատեսություն ու շատ հաջողություն:

Նկարը տեղադրում եմ ու մտածում ինչ գրեմ, մտքիս այս ցանկություններն են։ Լավ եղեք և իհարկե սպասեք իմ երաժշտական նորություններին»։ Երգչուհին չի մանրամասնել, թե մասնավորապես ինչ անակնկալի մասին է իր խոսքը։

Նշենք, որ Մոնիկան ջերմ երկրպագուներ ունի աշխարհի տարբեր վայրերից։ Այդ մասին կարելի է եզրակացնել՝ հետևելով, թե ինչ բնույթի մեկնաբանություններ են գրվում նրա հրապարակումների ներքո։ Երգչուհին սպասված է շատերի համար։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: