«Ոչ ռեյտինգային մատչելի եվրոպական և այլ բուհերում կարելի է ոչ պակաս լավ ու Հայաստանին պիտանի մասնագիտություն ստանալ: Հայաստանի կրթական համակարգի թիվ մեկ խնդիրը․․․»

Կրթության ոլորտի ներկայացուցիչ Վահրամ Սողոմոնյանը գրում է․ «Մի հասարակություն, որի անդամները խնդիր ունեն հասկանալու այդ հասարակությունը ու մեզ պատուհասող աղետները, կարիք ունի ուժեղ հասարակագիտության: Ինչո՞ւ են 24 միլիոնով սոցիալական անարդարություն ստեղծող տարկետում առաջարկում:

Մոլորություն է, թե մեզ միայն բնագիտություն խթանել է պետք: Միայն բնագետներին տարկետում տալն ու հասարակագիտությունն անտեսելը, կոպիտ սխալ է: Ավելին՝ — դպրոցներում «Հասարակագիտությունը» ամենաթույլ առարկան է, այն էլ կլանված «Պատմություն» առարկայի կողմից։

Հանրային խոսույթում մարդիկ չեն հասկանում միմյանց, քանի որ չունեն հասկացությունների մասին միասնական պատկերացումներ։ Հասարակագիտական բովանդակության և ուսուցման մեթոդների, չափորոշիչների մեջ պետության ներդրումը գրեթե չկա։

Արդեն այսօր պարզ է, որ բնագիտական մասնագիտացումն առանց հասարակագիտական գիտելիքի ստեղծում է նեղմիտ ու եսասեր քաղաքացիներ, որոնց մտահորիզոնը շատ սահմանափակ է, դրսում սովորողների համար մինչ օրս էլ գործում է էլիտար բուհերի հին ցանկը:

Դրանցում սովորողները հիմնականում չեն վերադառնում Հայաստան, այնինչ ոչ ռեյտինգային մատչելի եվրոպական և այլ բուհերում կարելի է ոչ պակաս լավ ու Հայաստանին պիտանի մասնագիտություն ստանալ: Հայաստանի կրթական համակարգի թիվ մեկ խնդիրը հասարակագիտության զարգացումն է»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: