Նոր Ռեալիթի Շոու` Իմ և Մհեր Բաղդասարյանի մասնակցությամբ․ Անի Երանյանը տեսանյութ է հրապարակել

Դեռ ամիսներ առաջ Անի Երանյանն իր սոցհարթակում ակտիվության որոշակի նշաններ ցուցաբերեց՝ հայտնելով, որ որոշել է ակտիվանալ այդ տիրույթում։ Նա հրապարակել էր իր յութուբյան ալիքի հղումը՝ առաջարկելով բաժանորդագրվել դրան և սպասել անակնկալ նորությունների։

Այսօր արդեն արտիստուհին ներկայացրել է, թե ինչ նորության մասին է խոսքը։ Պարզվում է՝ Անին, որ Ամերիկայում է գտնվում, ջերմ հարաբերություններ ունի Մհեր Բաղդասարյանի հետ, առաջիկայում նրա հետ միասին նոր նախագծում է հանդես գալու։

Նախագիծը լինելու է ռեալթի շոու, որտեղ Անին ոև Մհերը տարբեր իրավիճակներում են ներկայանալու։ Անին տեղադրել է փոքրիկ անոնս, որտեղ երևում է, թե Անին ինչպես է Մհերի հետ լինում ամերիկյան տարբեր վայրերում։

Այդ տեսանյութը հրապարակելով՝ Անին խոստանում է առաջիկայում ներկայացնել առաջին շոուն, որը լինելու է շարունակական։ Անիի տեղադրած անոնսային տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 4 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: