Հանրահայտ արտիստ ու նաև երաժիշտ Գոռ Հակոբյանը միշտ էլ ինքնատիպ հումորային խոսքերով և արտահայտություններով է աչքի ընկել։ Գոռը մի ուշագրավ լուսանկար է տեղադրել՝ այն մեկնաբանելով այսպես․
«Մենք՝ քեռուս ընտանիքի հետ»։ Լուսանկարում Գոռն ու տիկինը՝ Հրուշը, կանգնած են մուլտերի հերոսների հետ՝ նրանց կողքին։ Գոռն ու Հրուշը ամբողջությամբ սպտիակ գունային երանգի մեջ են հագնված։
Նրա զվարճալի ու հումորային մեկնաբանությունը արժանացել է օգտատերերի նույնքան հումորային մեկնաբանությունների։ Շատերը մեկնաբանություններում հավելել են լուսանկարի նոր մեկնաբանությունների իրենց տարբերակները։
Հավելենք, որ Գոռն այս տարի ակտիվորեն ներգրավված է Հանրային հեռուստաընկերության ուշագրավ նախագծերի մեջ։ Նրան այս տարի հեռուստադիտողն ավելի հաճախ կարող է տեսնել եթերում։
Մի առիթով Գոռը նշել է, որ իր բոլոր հաջողությունների հիմքում ընկած է իր աշխատասիրությունը։ Նա համառ աշխատանքի շնորհիվ է կարողացել հասնել ներկայիս բարեկաեցիկ ու ապահով կենսապայմաններին։