«Մեծ պատիվ է այն, որ ունեցել եմ հնարավորություն շփվել, իրենց տանը լինել»․․․ Զառա Արամյանի հուզիչ հրապարակումը

Նախօրեին երաժշտասեր հայ հասարակությունը նշանավորում էր լեգենդար երաժիշտ, դիրիժnր Օհան Դուրյանի հարյուրամյա տարեդարձը։ Նա հիրավի իր հետքն ունի հայկական մշակույթի ասպարեզում։

Զառա Արամյանն այն երջանիկներից է, որ հնարավորություն է ունեցել անձամբ շփվելու մեծանուն երաժշտի ու նրա ընտանիքի անդամների հետ։ Նա այդ շփումների և իր հիշողությունների մասին գրում է հետևյալը․ «Սեպտեմբերի 8-ին, հայ մեծանուն դիրիժnր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակն էր։

Մեծ պատիվ է այն, որ ունեցել եմ հնարավորություն շփվել, իրենց տանը լինել, իր յուրահատուկ արագաձև խոսքը լսել և ըմբոխշնել բազում պատմություններ, թե ինչպես էր օրինակ ծիտիկը իր ձագուկներին պահել հենց Մաեստրոյի դոշի վրա։

Եվ հորս՝ իր մտերիմ ընկերոջ Ֆելիքս Արամյանի, զարմանքն ու հիացմունքը, երբ Մաեստրոն дирижировать էր անում առանց պարտիտուրայի, առանց նոտաների, անգիր։ Հիրավի մեծագույն Երաժիշտ, Մարդ, Հայորդի»,- իր հրապարակումը եզրափակել է Զառա Արամյանը՝ տեղադրելով իր ու մաեստրոյի համատեղ լուսանկարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: