Մարինկա Խաչատրյանը ծննդյան օրվա առիթով լուսանկարներ է հրապարակել․ ահա թե քանի տարեկան է դարձել դերասանուհին

Հայկական շոու բիզնեսի ինքնատիպ կերպարներից մեկը՝ Մարինկա Խաչատրյանը, որ բավականին վաղ տարիքում է սկսել հանդես գալ որպես դերասանուհի և շատ շուտ է հասցրել ճանաչվել ու սիրվել, այսօր նշում է ծննդյան քսանհինգամյա տարեդարձը։

Մարինկան դպրոցից հետո դիմահարդարման դասընթացներ է անցել, իսկ դպրոցական տարիներից զբաղվել է պարով։ Մարինկայի դերասանական կարիերան սկսվել է, երբ աղջիկը տասնվեց տարեկան է եղել։

Մարինկայի առիթով հատկապես վերջին շրջանում հաճախ են խոսում էսթետիկ միջամտությունների և կոսմետիկ վրահատությունների մասին։ Արտիստուհին մշտապես ներկայանում է խնամված ու շպարված արտաքինով։

Մարինկան տարեդարձի առիթով ևս լուսանկարներ է տեղադրել, որոնցում նա բավականին ուշագրավ դիմահարդարում է իրականացրել՝ ընտրելով կաթնագույն զգեստ։ Նրա կերպարը նուրբ է և միևնույն ժամանակ շքեղ։

Մարինկան սիրում է ընկերների հետ ուրախ ժամանակ անցկացնել՝ լիաթոք զվարճանալով։ Նրա մասնակցությամբ ուրախ կադրեր հաճախ կարելի է հանդիպել համացանցում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: