Սիրուշոյի վերջին լուրջ ձեռքբերման մասին օրեր առաջ առիթ ունեցանք բարձրաձայնելու։ Սիրուշոն ուրախությամբ տեղեկացրել էր իր բրենդային զարդերի առաջիկա ցուցադրության մասին։ Երգչուհին հայտնել էր, որ ցուցադրությունը լինելու է Նյու Յորքում։
Այս մեծ ձեռքբերում ոչ միայն Սիրուշոյինն է, այլ նաև հայկական մշակույթինը, քանի որ ներկայացվելու են հայկական զարդանմուշները, որոնք հին հայկական պատկերներ են և քանդակներ։ Դրանց միջոցով արտասահմանում գաղափար կկազմեն հայկական մշակույթի, զարդարվեստի բացառիկ նմուշների մասին։
Սիրուշոյի ձեքբերմանը հպարտությամբ անդրադարձել է նաև երգչուհու ամուսինը։ Լևոնը տեղադրել է Նյույորքյան ցուցահանդեսի մասին Սիրուշոյի հրապարակումից մի հատված՝ զուգահեռ տեղադրելով «Հարսանցուն հյուսիսից» հանրահայտ ֆիլմի կերպարներից մեկի՝ Երվանդի լուսանկարը։
Ֆիլմին ծանոթ մարդիկ, անշուշտ, կհիշեն, որ Երվանդն արտերկրում հպարտանում էր իր կնոջ կարողություններով։ Լևոնի այս հրապարակումը պատմում է այն մասին, որ նույն զգացություններն ունի նա արտերկրում իր կնոջ հասած ձեռքբերումների առիթով։