Սևակ Խանաղյանը սիրում է համագործակցել հայրենակիցների հետ։ Այս անգամ նա հաջողությամբ համագործակցել է երաժիշտներ Վալերի Լյոկա Ղազարյանի ու Արտեմ Վալտերի հետ, որի արդյունքում ստեղծվել է գեղեցիկ և հետաքրքիր երաժշտական ստեղծագործություն։
Երգը, որ ներկայացրել են Լյոկան ու Սևակը, վերնագրված է «Հասցեն իմ նույնն ա» ձևակերպմամբ։ Երգի խոսքերը գրվել են Լյոկայի և Արտեմ Վակտերի համատեղ ջանքերով։
Ստեղծագործության թեմատիկան Արցախն է, արցախյան իրականությունը։ Նշենք, որ Լյոկան ծնունդով Արցախից է։ Նա կարդում է երգի ռեփային հատվածը, որն էլ հեղինակել է։
Լյոկան խոսում է իր և մյուս արցախցիների կամքի ամրության և հաստատունության մասին։ Երգի բովանդակությունն էլ ավելի տպավորիչ է դարձնում տեսահոլովակը, որը մատուցվում է երգին զուգահեռ։
Սևակի, Լյոկայի և այլ տաղանդավոր անհատների համագործակցությամբ ստեղծված «Հասցեն իմ նույնն ա» վերնագրով ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։