Ինչպե՞ս է կնոջ տարեդարձը շնորհավորել տաղանդավոր արտիստ Արմեն Էլբակյանը

Տաղանդավոր արտիստ Արմեն Էլբակյանը ապագա կնոջը հանդիպել է այն ժամանակ, երբ ինքը կայացած դասախոս է եղել, իսկ Աննան Թատերականի ինստիտուտ։ Նրանց ծանոթությունից որոշ ժամանակ անց շատերն են նկատել, որ Արմեն Էլբակյանը հաճախ է ճաշում Աննայի հետ։

Արմեն Էլբակյանը մի առիթով պատմել է, որ երբ դեռ ամուսնացած չի եղել, հեռուստացույցով տեսել է հոգեբան Էլդա Գրինին և ասել, որ շատ կուզի, որ իր ապագա կինը նրա նման լինի, նրա աղջիկը լինի՝ առանց ճանաչելու հոգեբանի աղջկան։

Հետագայում, երբ Աննայի հետ հարաբերություններն այնքան են ջերմացել, որ Արմենը ծանոթացել է Աննայի մայրիկի հետ, նա ապշանքից պարզապես քարացել է, երբ տեսել է, որ Աննայի մայրը հենց Էլդա Գրինն է։

Տարիների փորձությունների, դժվարությունների, հարաբերությունների ճգնաժամային պահերի միջով է անցել Աննայի և Արմենի ընտանիքը։ Հենց այդ դժվարությունների շնորհիվ էլ նրանց ընտանիքն ավելի է ամրացել։

Աննայի տարեդարձը Արմենը շնորհավորել է ընտանեկան արխիվային լուսանկարներով և հետևյալ խոսքերով․ «Պաչիկներ և շնորհավորանքներ, իմ սեր»։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: