«Էս մարդու պատճառով բոլորս նոր ռեժիմով ու իրականությամբ ենք ապրում»․ Արևիկ Ուդումյանն ուշագրավ հրապարակում է արել

Սեպտեմբերյան լարված օրերն արդեն ավելի քան տասը օր է, ինչ մեկնարկել են։ Սա նշանակում է, որ դպրոցական բալիկ ունեցող ընտանիքներում սկսվել է դպրոցական աժիոտաժն ու ամենօրյա հոգսերը, որոնք կապված են դպրոցի հետ։

Դպրոցական բալիկ ունի նաև Արևիկ Ուդումյանը։ Դպրոց է հաճախում նրա առաջնեկը՝ տղան։ Չնայած Արևիկի տղան դեռ տարրական դասարանի սան է, սակայն մայրն արդեն իսկ զգում է դպրոցի ծանրաբեռնվածության ազդեցությունը ոչ միայն տղայի, այլ նաև իրենց ամբողջ ընտանիքի գրաֆիկի վրա։

Արևիկ Ուդումյան, տեղադրելով դպրոցական տղայի և ընտանիքի մյուս անդամների լուսանկարները, գրել է հետևյալը․ «Էս մարդու պատճառով բոլորս նոր ռեժիմով ու իրականությամբ ենք ապրում: 7:45 արդեն ընտանիքի կեսը դրսում է։

Դպրոցականների ծնողներ, շնորհավորում եմ, առաջին շաբաթն անցկացրեցինք։ P.S. Նկարները ոչ դպրոցական են։ էրեխեքին քնացնելուց հետո վատ ժամի տեղադրում ես ոչ շատ մտածված, ու արդեն կիսաքնած»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: