«Ես կարծում եմ, որ ծնողները մարդու ամենամեծ թշնամին են։ Ինչքան ժամանակ կխնայվեր, ինչքան դժբախտություններ չէին լինի, եթե․․․»

Սարգսյան Նարեկը գրում է․ «Ես կարծում եմ, որ ծնողները մարդու ամենամեծ թշնամին են։ Ինչքան ժամանակ կխնայվեր, ինչքան դժբախտություններ չէին լինի, եթե դուք ճանաչեիք ձեր իրական թշնամիներին — ձեր ծնողներին, որ սիրում են ձեզ և թշնամություն են անում ձեր նկատմամբ։

Վաղ տարիքում ծնողը թշնամի չէ, որովհետև մարդու ճանաչողությունը վաղ փուլում է։ Տարիքի հետ խնամքը պակասում է, ճանաչողությունը՝ ավելանում, աստիճանաբար հասնում է մի պահ, երբ վնասը ավելի շատ է, քան օգուտը։ Ծնողի վնասը դիտավորյալ վնաս չէ։

Բայց քանի՞ տարի պիտի դուք ապրեք և շնչեք, մինչև հասկանաք, որ վնասը վնաս է՝ անկախ այն բանից դիտավորյալ է թե ոչ, գոնե մինչև մեռնելը կհասկանա՞ք։ Անկեղծ եմ ասում ձեզ, ոչնչի չեք հասնի, եթե չճանաչեք ձեր իրական թշնամիներին և չչեզոքացնեք նրանց։

Ծնողի խորհուրդը թշնամություն է, ծնողի օրինակը թշնամություն է, հաճախ ծնողի ներկայությունը նույնիսկ — թշնամություն է։ Հաջողակ մարդկանց ճնշող մեծամասնությունը իրենց հաջողություններին հասել է ծնողներից հեռու, ծնողներից թաքուն, ծնողների ինադու, ծնողների նյարդերը սղոցելով, ծնողների սրբությունների վրա թքելով, ծնողների արժեքները ոտնահարելով — այլ կերպ ասած — ծնողների թշնամությունը չեզոքացնելով։ Ահա իրականությունը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: