«Դու արժանավայել և պատվով անցար վերջին փորձության միջով, ապրես․․․» Սուրեն Շահվերդյանի հուզիչ խոսքը՝ ուղղված որդուն

Սուրեն Շահվերդյանը, ինչպես հայտնի է տաղանդաշատ ռեժիսոր և բեմադրիչ Վահե Շահվերդյանի զավակն ու նրան արժանի հետևորդ է։ Սուրենն իր տղային անվանակոչել է հայրիկի պատվին՝ Վահե։ Նա հաճախ է իր հարթակում դիմում որդուն՝ նրան ուղղելով իր հայրական խոսքը։

Սուրենի հերթական հրապարակումը, որ ուղղված է որդուն, տղայի՝ Վահեի ծննդյան տարեդարձի առիթով է։ Սուրենն այսպիսի հայրական բարեմաղթանք է ուղղել տղային՝ գրելով․

«Վահե ջան, շնորհավոր։ Անսպառ երջանկություն և սեր քեզ: Դու արժանավայել և պատվով անցար վերջին փորձության միջով, ապրես: Շարունակիր նպատակներ և ծրագրեր դնել առջևդ, լուծել խնդիրներդ, իրականացնել ձգտումներդ:

Թող երազանքներդ իրականանան: Մաղթում եմ լավ օր և հիանալի տրամադրություն»,- իր հայրական բարեմաղթանքային խոսքը եզրափակել է Սուրեն Շահվերդյանը։

Նշենք, որ Ս․ Շահվերդյանի տղան՝ կրտսեր Վահեն, նույնպես լուրջ հետաքրքրություններ ունի մշակույթի ասպարեզի նկատմամբ։ Նա հաճախ է հայրիկի հետ ճամփորդում և ժամանակ անցկացնում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: