Գոռ Հակոբյանն առաջին անգամ խոսել է մահացած եղբոր մասին․ մանրամասներ

Հանրահայտ ու բազմատաղանդ արտսիտ Գոռ Հակոբյանն իր աշխատասիրության և համառության շնորհիվ կարողացել է հասնել ֆինանսական կայունության։ Նա կարողանում է լիարժեք կերպով ապահովել երեք զավակների ապահով մանկությունը՝ զուգահեռ մասնագիտական գործունեություն ծավալելով։

Գոռն իր հարցազրույցներից մեկի ժամանակ անկեղծացել և խոստովանել է, որ իր հաջողությունների հիմքում ընկած է աղքատ ու դժվար մանկությունը։ Քանի որ մայրը դժվարացել է հոգալ իրենց կարիքները, Գոռի հիշողություններում այդ փաստը մոտիվացիոն ուժ է եղել։

Գոռը վերջերս անկեղծ պատասխանել է իր ընտանիքին վերաբերող մի քանի հարցի։ Օգտատերերից մեկի հարցին ի պատասխան՝ Գոռը հաստատել է, որ իր մեծ տղայի անունը՝ Վարդան, նա դրել է ի պատիվ իր լուսահոգի եղբոր անվան։ Եղբայրը շուտ է մահացել։

Երկրից հեռանալու հեռանկարների մասին մեկ այլ օգտատիրոջ հարցին ի պատասխան՝ Գոռը գրել է, որ նման կերպ շարունակվելու դեպքում ինքն ամեն տեղ էլ կարող է գնալ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: