Գյումրեցի լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Լոս Անջելեսում հաստատված Լևոն Իշտոյանը այսօր դարձավ 75 տարեկան

Գյումրեցի հանրահայտ ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը բոլորեց յոթանասունհինգ տարին։ Տաղանդավոր ֆուտբոլիստի տարեդարձի առիթով գրականագետ Սեյրան Գրիգորյանը գրում է․

«Գյումրեցի լեգենդար ֆուտբոլիստ, 1973 թ. հոկտեմբերի 10-ին Կիևի «Դինամո» թիմին երկու հաղթական գոլ խփած, Լոս Անջելեսում ապրող Լևոն Իշտոյանը այսօր դարձավ 75 տարեկան։

Իր թիմի՝ Երևանի «Արարատի» հետ հայ ժողովրդին պատմության եզակի երջանիկ պահերից մեկը նվիրած Իշտոյանի երեկոյան սխրանքից հետո գյումրեցիները քաղաքի Լենինի արձանի թիկունքին կարմիր ներկով գրել են նրա մարզաշապիկի համարը՝ 8:

Հետո կատակում էին, թե Երևանի օղակաձև զբոսայգու «ձեռքերի արձանը» պետք է հանել ու տեղը դնել Իշտոյանի ոտքերի արձանը։

Տարիներ հետո «Հրազդան» մարզադաշտի մուտքի մոտ տեղադրվեց պատմության մեջ միակ անգամ Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր դարձած թիմի արձանը։  Իսկ Լևոն Իշտոյանի արձանը չկա ո՛չ Երևանում, ո՛չ իր ծննդավայր Գյումրիում»,- իր գրառումը եզրափակում է Սեյրան Գրիգորյանը։

Նշենք, որ ֆուտբոլիստը վերջերս հարցազրույց էր տվել, որի ժամանակ պատմել էր, թե ինչպես է ժամանակին ստիպված եղել հրաժարվել իր բնակարանից, որ Ամերիկա տեղափոխվելու թույլտվություն ստանա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: