Սոնա Ռուբենյանն առաջիկայում պետք է մայրիկ դառնա։ Նա, չնայած իր կարգավիճակին, ակտիվորեն մասնացկում է իր ընկերների կազմակերպած միջոցառումներին, խնջույքներին, հարսանեկան արարողություններին։
Սոնային վերջին արարողություններից մեկի ժամանակ ընկերները ապագա մայրիկ ձևակերպմամբ են ներկայացրել։ Մինչ Սոնան կվայելի իր զավակին գրկելու բերկրանքը, նա շարունակում է երջանկանալ իր քույրիկի զավակներով։
Լույս աշխարհ է եկել Սոնայի սիրելի քույրիկի երրորդ բալիկը։ Սոնան տեղադրել է նորածին բալիկի լուսանկարը՝ նրան բարի գալուստ մաղթելով։ Սոնայի հրապարակումից հասկանալի է դառնում, որ ծնողները նրան Մարկ են անվանակոչել։
Նշենք, որ Սոնան շատ կապված է իր քույրիկի զավակների հետ։ Նա հաճախ է սիրով ժամանակ անցկացնում քրոջ որդու հետ՝ այդ ժամանցի մասին ուշագրավ կադրերով կիսվելով նաև համացանցային իր հարթակում։
Սոնա Ռուբենյանի այս ուրախ հրապարակման և այլ մանրամասների մասին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։