Ասա ով է կինդ — ասեմ ով ես դու․ Վահե Տեր-Մինասյանը կնոջ հետ սիրառատ լուսանկար է հրապարակել

Վահե Տեր- Մինասյանը մեծացել է բանասերների ընտանիքում․ նրա հայրն էլ, մայրն էլ բանասերներ են մասնագիտությամբ։ Նա իր աշխատասիրության, համառության շնորհիվ կարողացել է հասնել լուրջ հաջողությունների բժշկության ասպարեզում։

Վահեն կարողացել է իր ասպարեզում որպես բժիշկ վաստակել լուրջ հարգանք և վստահություն։ Վահեի կյանքում ամենից մեծ կորուստը մոր կորուստն է եղել։ Վահեն, որ տարիներ շարունակ պայքարել է քաղցկեղի դեմ, քաղցկեղի պատճառով կորցրել է մորը։ Վահեն ու մայրը պայքարել են երկու տարի։

Վահեն առանձնահատուկ նվիրվածություն ունի իր ընտանիքի նկատմամբ։ Լինելով բազմազավակ հայր՝ Վահեն յուրահատուկ ջերմությամբ ու սիրով է վերաբերվում իր տիկնոջը՝ Լուսինեին, որը մշտապես և անմնացորդ աջակցում է ամուսնուն՝ իր բոլոր նախաձեռնություններում։

Հանրահայտ ու հարգված բժիշկը սիրառատ լուսանկար է տեղադրել սիրելի տիկնոջ հետ՝ գրելով այսպիսի մեկնաբանություն․ «Ասա ով է կինդ — ասեմ ով ես դու»։ Նա յուրովի է փոխել հայտնի հայկական ասացվածքը։

Рейтинг
( 15 оценок, среднее 3.87 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: