Այսօր հավերժացած հերոս Մայիսը կդառնար քսանմեկ տարեկան․ ուշագրավ մանրամասներ հերոսացած ու խելացի տղայի մասին

Քսանմեկ տարի է անցել այն օրից, ինչ Հովսեփյանների ընտանիքում լույս աշխարհ եկավ Մայիսը։ Երջանկացած ծնողներ Աղվանն ու Լուսինեն որոշեցին Մայիս անվանել երկվորյակ քույրիկների միակ եղբորը։ Տարիներ ընթացքում Մայիսն իրեն դրսևորեց որպես խելացի ու գաղափարական անհատ։

Մայիսն ուսանում էր Պ․ Սևակի անունը կրող դպրոցում։ Նա փայլուն գիտելիքներ է դրսևորում ուսումնառության տարիներին՝ մասնակցելով նաև «Ամենախելացին» կոչվող հանրահայտ հեռուստանախագծին։

Մայիսը դեռ այդ նախագծի շրջանակներում աչքի ընկավ իր խորաթափանց կերպարով ու գիտելիքներով։ Հետագայում նա դարձավ նաև լավ զինվորական, որը խորապես գիտակցում էր հայրենիքը պաշտպանելու կարևորությունը։

Մայիսն իր ծառայությունը Արցախում որպես նռնակաձիգ էր իրականացնում։ Հայրենիքին պարտքը տալուց հետո մտադիր էր զբաղվել գիտությամբ, դառնալ նշանակալի նորարարությամբ հանդես եկող գիտական աշխատող։

Մայիսը ակտիվ ու անձնվեր կերպով մասնակցել է Ջրականի մարտերին։ Նա ընկել է վիրավորված հրամանատարին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: