Ամենահաճելի ջերմաստիճանը․ ի՞նչ է հայտնում Գ․ Սուրենյանը

Սեպտեմբերը մեկնարկեց նորմաից բարձր ջերմաստիճանով, ինչը ստիպեց կրթության ոլորտի կազմակերպիչներին հաշվի առնել ջերմային բարձր ֆոնը և միառժամանակ կրճատել դպրոցում ընթացող դասաժամերը։

Սեպտեմբերի հինգից հետո, ինչպես և նախապես հայտարարվել էր, օդի ջերմաստիճանը բավականին նվազեց։ Քամիները, անձրևները, օդի սառնությունը շատերի մոտ անակնկալ էր ու դժգոհության պատճառ, քանի որ բարձր ջերմաստիճանից հետո դժվար էր միանգամից հարմարվել ցուրտ եղանակին։

Արդեն երկու օր է, ինչ ջերմաստիճանը կարգավորվել է։ Այն դարձել է աշնանային եղանակային պայմաններին համապատասխան, որն էլ իր հերթին արձանագրել է եղանակային դրսևորումներով զբաղվող Սուրենյան Գագիկը։ Օգտատերերը շարունակում են ուշադրությամբ հետևել նրա հրապարակումներին։

Օդերևութաբանն իր հարթակում արձանագրել է գիշերային ու ցերեկային ջերմաստիճանների չափը՝ գրելով այսպես․ «Գիշերը +12․․․ + 14, ցերեկը +28․․․ + 30, թերևս ամենահաճելի ջերմաստիճանը»։ Շատ օգտատերեր հավանության են արժանացրել այս մեկնաբանությունը՝ ցանկություն հայտնելով, որ նման վիճակով եղանակը դեռ երկար պահպանվի։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: