Ահա թե ինչպիսի երգի պրեմիերա է ներկայացրել Արման Հովհաննիսյանը

Հանրահայտ երգիչներից Արման Հովհաննիսյանը, որ ունի իր ուրույն ոճն ու ձեռագիրը, տեսահոլովակի նոր պրեմիերաներ վերջերս հազվադեպ է ներկայացնում։ Արմանը վերջապես նորությամբ է հանդես եկել՝ ներկայացնելով նոր գործ։

Արմանը ներ երգ է ներկայացրել, որը վերնագրված է «Ամեն օր» ձևակերպմամբ։ Երգը Արմանի որդեգրած ոճին համապատասխան պարային ու ռիթմիկ ստեղծագործություն է։ Ստեղծագործության երաժշտությունը պատկանում է Կարեն Սևակին։

Խոսքի հեղինակը Բարսեղյան Ավետն է։ Ստեղծագործությունը ամբողջացվել է Կարեն Սևակ Փրոդաքշնի կողմից։ Արմանը երգի յութուբյան իր հրապարակման ներքո յուրահատուկ շնորհակալություն է հայտնել Դվին Մյուզիք Հոլին, որտեղ տեղի են ունեցել տեսահոլովակի նկարահանումները։

Երգն ամեն օրվա յուրահատկության, չկրկնվող լինելու մասին է։ Այն հորդորում է ըստ արժանվույն գնահատել ամեն օրը, որն էլ երբեք չի տրվի նույնությամբ։ Երգը նախատեսված է ուրախ առիթների ժամանակ կատարելու համար։ Արմանի ներկայացրած նոր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: